Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Աստանայում:

Երկրպագուները գնացել են օդանավակայան, որպեսզի դիմավորեն «Բարիս» հոկեյի թիմին' Եկատերինբուրգում տարած հաղթանակից հետո:

Երկրպագուներն օդանավակայանում վեր են բարձրացրել խաղացողներից մեկին՝ Տալգատ Ժայլաուովին, և չեն կարողացել բռնել, ինչի արդյունքում հոկեյիստը հայտնվել է հատակին և մարզիկը, նախնական տվյալներով, ստացել է ուղեղի ցնցում: