Հայաստանի 4 ձյուդոիստներ՝ 60 կգ քաշայիններ Գարիկ Հարությունյանը և Գրիգոր Իվանյանը, 66 կգ քաշայիններ Արսեն և Դավիթ Ղազարյանները պարտություն են կրել այսօր Թբիլիսիում մեկնարկած ձյուդոյի Գրան պրի միջազգային մրցաշարի առաջին փուլում: Կանանց մրցաշարում անհաջողության է մատնվել մեր միակ մարզուհին՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը:

Մարտի 22-ին մրցագորգ դուրս կգա Հայաստանի ևս երեք մարզիկ՝ 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը և 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանն ու մոսկվաբնակ հայ մարզիկ Ռաֆայել Դավթյանը: Նշենք, որ Դավիթ Ղազարյանը դեռ ունի մրցապայքարը շարունակելու տեսական հնարավորություն:

Օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Արսեն Գալստյանը նույնպես անհաջող հանդես եկավ այս մրցաշարում և այժմ պայքարելու է բրոնզե մեդալի համար:

Գրան պրի միջազգային մրցաշարին մասնակցում են 27 երկրների 180-ից ավելի մարզիկներ: