2014թ.-ի հունվար, փետրվար ամիսներին երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմած քաղաքացիներին մարտի 27-ից ՀՀ մարզերում, մարտի 28-ից Երեւանում կսկսվի երեխայի ծննդյան նպաստի վճարման գործընթացը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:

 

Ծառայությունից հայտնեցին, որ 2014թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների միանվագ նպաստների նշանակումը այսուհետ իրականացնելու է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունը: