allsport.am«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո մեկնաբանել է գնդակ մատակարարող տղաներից մեկի պահվածքը: Խաղի վերջին րոպեներին տղան չէր ցանկանում գնդակը տալ Սեսար Ասպիլիկուետային:

-Սխալ է երեխաներին նման բաներ սովորեցնելը: Ես գնացի այնտեղ, որպեսզի հանգստացնեմ Ասպիին, քանի որ վախենում էի' նա կկորցնի հավասարակշռվածությունը և կհրի տղային կամ կանի Ազարի նման ինչ-որ բան: Տղային ասացի, որ չի կարելի նման բաներ անել,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Սուոնսիի» դեմ խաղի ժամանակ Էդեն Ազարը ոտքով հարվածեց գնդակ մատակարարող տղային, ով չէր ցանկանում ֆուտբոլիստին հանձնել գնդակը: