Այս համակարգը շարունակելու է գործել, և իշխանությանը տրված են հնարավորություններ այնպես վերանայել դրույթները, որ այս համակարգը շարունակի գործել մեկ այլ ձևով, որը համապատասխանում է Սահմանադրությանը: Դա նշանակում է, որ մենք սա պետք է ընդունենք հաղթանակ միայն այն առումով, որ ֆորմալ մեր փաստարկներն ընդունվել են, և օրենքը հակասահմանադրական է ճանաչվել: Բայց մեր պայքարը մենք դեռ պետք է շարունակենք: Այս մասին այսօր ՍԴ շենքի առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադառնալով ՍԴ-ի կայացրած որոշմանը՝ կուտակային կենսաթոշակի մասին:

 

Շարունակությունը՝ տեսանյութում: