Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 42-ամյա մի կնոջ: Վերջինս հայտնել է, որ նախկին ընկերը' 1989 թ. ծնված Վիրաբ Ս.-ն, իրենց միջև եղած սեռական կապի մասին տեղեկությունն իր հարազատներին հայտնելու սպառնալիքով' 2013 թ. սեպտեմբերից մինչև ս/թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իրենից պահանջել և ստացել է 250.000 դրամ և 80.000 դրամ արժողության ափսե լվանալու մեքենա:

 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ոստիկանները Վիրաբ Ս.-ին հայտնաբերել և բերման են ենթարկել բաժին:

Կատարվում է հետաքննություն: