«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Գյուղացիները փաստեցին, որ ադրբեջանցիներ են եղել, աշխատանքներ են կատարել եկեղեցուց այն կողմ, ասում են՝ ծառեր են կտրվել, նախապատրաստական աշխատանքներ են կատարել։ Նորից փորձում են ապօրինի կերպով իրենց գործընթացը տանեն առաջ բիրտ ուժով, խաբելով։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ ամեն կերպ այս իշխանությունները փորձում են իրենց առաջ դրած խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստեցնելով այս վայրերում»,- նշել է նա։