Մոսկվայի քաղաքային ոստիկանությունը փնտրում է Porsche Cayenne թանկարժեք մեքենան, որը պատկանում է «Ունիվեր» սերիալից հայտնի հայազգի դերասան Արարատ Քեշչյանին։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ НТВ հեռուստաալիքին հղումով, մեքենան գողացվել է այն ժամանակ, երբ Քեշչյանը գտնվել է գործուղման մեջ։ Հենց այդ պատճառով է դերասանը գողության մասին իմացել ուշացումով՝ կիրակի երեկոյան։

 

Դրանից անմիջապես հետո նա դիմել է ոստիկանություն։ Ներկայում իրավապահները փորձում են պարզել գողի ինքնությունը։