Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի կարծիքով' «Վոլֆսբուրգը» բարդ մրցակից է:

«Վոլֆսբուրգի» դեմ այս խաղը շատ կարևոր է մեզ համար: Նրանք բարդ մրցակից են, սակայն մեզ էլ մոռանալ չի կարելի: Մենք պետք է լավ խաղանք ամբողջ հանդիպման ընթացքում»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Goal.com կայքը:

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բորուսիան» կհյուրընկալի «Վոլֆսբուրգին»: Հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին' Երևանի ժամանակով 22-30-ին: