Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց գազամատակարարման հետ կապված խնդիրների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման մասին որոշման նախագծում փոփոխություն մտցնելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հանձնաժողովում երկուսով ավելացնել Հանրապետական պատգամավորների թիվը: Նախագծին կողմ քվեարկեց 99, դեմ՝ 7 պատգամավոր:

 

Հիմնական զեկուցող, օրինագծի հեղինակ Խոսրով Հարությունյանը նշեց, թե նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՕԵԿ-ը դարձել է ընդդիմություն: «Ազգային ժողովի հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները, ուստի, հաշվի առնելով, որ ՕԵԿ-ը այլևս ընդդիմություն է, առաջարկում ենք հանրապետական պատգամավորնեի թիվը երկուսով ավելացնել, որպեսզի հարաբերակցությունը վերականգնվի»,- ասաց Հարությունանը:

 

Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով «Հանրապետական» խմբակցության եւ Ազգային ժողովի մյուս խմբակցությունների թվական հարաբերակցությունները, սույն նախաձեռնությամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմում՝ «Հանրապետական» խմբակցությունից ընդգրկված պատգամավորների թիվն ավելացնել երկուսով: