armsport.amՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Աշխարհի 2014 թվականի առաջնությունից առաջ անդրադարձել է ընտրանու եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի խաղին:

-Քարիմից ոչինչ առավել չեմ պահանջում: Նա պետք է խաղա այնպես, ինչպես «Ռեալում. գոլեր խփելը նրա պարտականությունն է:

Ես չեմ ցանկանում լինի հավելյալ ճնշում, քանի որ երբ նա ազատ է, ապա հրաշալի խաղ է անցկացնում:

Երբ նա լինի լավագույն մարզավիճակում, ապա իր ետեւից կարող է տանել ամբողջ հավաքականը,- Դեշամի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: