Պլանային աշխատանքներով պայմանավորված' հուլիսի 25-ին' ժամը 9.00-22.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը:

 

Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադևոսյան 1-9, Արարատյան 1-10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս հասցեներում կդիտվի ջրի ճնշման անկում: