ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մի մասն է եւ այդ առնչությամբ չկան եւ չեն կարող ընթանալ բանակցություններ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լավրովը շեշտել է, որ Ղրիմի բնակչությունը մարտի 17-ին կայացրել է իր որոշումն ու այդ ուղղությամբ այլ հարցեր չկան: «Իմ պատասխանը հիմնվում է Ղրիմի բնակչության միանշանակ ցանկության եւ վճռի հիման վրա, որը կատարվել է մարտի 17-ին, եւ այդ առնչությամբ բոլոր որոշումներն արդեն ընդունված են»,- հայտարարել է Լավրովը: