Թմրանյութերի շրջանառության վերահսկողության համերկրային ծառայության նախկին աշխատակիցը, որը թմրանյութեր Է վաճառել եւ վիճակագրության բարելավման համար ձերբակալել իր իսկ գնորդներին, դատի կտրվի Մորդովիայում, հաղորդել Է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմր Մարկինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ավելի վաղ հաղորդվել Է Հրանտ Հակոբյանին կալանավորելու մասին, որը 2010 – 2011 թվականներին գլխավորել Է ՌԴ-ի Թմրանյութերի շրջանառության վերահսկողության համերկրային ծառայության վարչություններից մեկը եւ թմրանյութեր Է վաճառել: Հետաքննության տվյալներով՝ գնորդներ գտնելու հարցում նրան օգնել են բանտարկյալները: Հակոբյանը գնորդների մեջ փնտրել Է մերձավոր արտասահմանի քաղաքացիների, իսկ այնուհետեւ նրանց ձերբակալել Է փաստական ապացույցներով՝ ստեղծելով իր աշխատանքի արդյունավետության երեւութականություն:

 

«Հակոբյանի հանցավոր գործուենության հետեւանքով դիացետիլմորֆին (հերոին) պարունակող շուրջ 20 կիլոգրամ խառնոուրդ Է վաճառվել հինգ օտարերկրացի քաղաքացիների»,- ասել Է Մակինը:

 

Մարկինը նշել Է, որ Հակոբյանը գործել Է Մորդովիայի եւ Ռյազանի մարզի տարածքում:

 

Նա նաեւ հավելել Է, որ գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Է դատարան, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: