Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղի կենտրոնական ճանապարհից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Էդվարդ Ե.-ին:

 

Պարզվել է, որ նա օգոստոսի 21-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, պատուհանը հրել բացելով՝ ապօրինի մուտք է գործել Նոր Խարբերդ գյուղի տներից մեկը և գողացել «LG» տեսակի հեռուստացույց և տնտեսական տարբեր ապրանքներ:

 

Գողոնը մասամբ առգրավված է:

 

Էդվարդ Ե.-ն ձերբակալված է:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: