Հոկտեմբերի 9-ին' ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիսունն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել և դիմել փախուստի:
Ժամը 19.55-ին շտապօգնության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված

 

Լևոն Ա.-ն վիճաբանել է կնոջ' Սիրանուշ Ա.-ի հետ և դանակով երկու անգամ հարվածել նրա պարանոցին:

 

Լևոն Ա.-ն նույն օրն ինքնակամ ներկայացել է բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Լևոն Ա.-ն ձերբակալված է:

 

Կատարվում է նախաքննություն: