Ռուսաստանը գերակայություն է համարում համագործակցության խորացումը Լատինական Ամերիկայի, BRICS-ի, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, Չինաստանի հետ:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանն է կանչում» համաժողովի լիագումար նիստում:

 

«Հետևելու ենք արտաքին տնտեսական կապերն ընդլայնելու և դիվերսիֆիկացնելու հայտարարված քաղաքականությանը: Գերակայությունների թվում է գործարար, առևտրական, ներդրումային, տսխնոլոգիական գործընկերության խորացումը Լատինական Ամերիկայի երկրների, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների, BRICS-ի գծով մեր գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ»,-ասել է Պուտինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: