Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «եռյակի» հանրահավաքը, որին ներկա էին նաև կուսակցությունների առաջնորդները: Չնայած մեծ սպասումներին՝ այդ օրը, սակայն, չհրապարակվեցին և չհստակեցվեցին ոչ իշխանական ուժերի հետագա քայլերը: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անգամ այդ օրը ելույթ չունեցավ՝ հայտարարելով, որ բոլոր հարցերի պատասխանն ինքը կտա հաջորդ հանրահավաքին:

 

Նշենք, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին:

 

Հանրահավաքին ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերքեց լուրերն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն ունի հանրահավաքի հետ, և չնայած սրան՝ հնչող տեսակետները «հանրահավաքի պատվիրատուի» հարցում գրեթե նույնն էին:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս հերքեց նման տեսակետները և պատասխանեց շատ կարճ. «Հիվանդ երևակայության արդյունք»: