«ԲՀԿ-ն հայտարարել է, որ այլընտրանք է: Ես ինչպե՞ս մարդկանց անվանեմ ընդդիմադիր, եթե իրենք դա չեն ասում»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ո՞վ է արգելում պարոն Գագիկ Ծառուկյանին կամ մյուսներին առաջադրվել: Դա ողջունելի քայլ է, որ մարդն իր մեջ ուժ է տեսնում, որ կարող է առաջադրվել, ի՞նչ վատ բան կա դրա մեջ:

 

Երբ նա հայտարարում է, որ ուզում է նախագահի թեկնածու դառնալ, դա նշանակում է՝ նա ընդդիմությո՞ւն է… Չէ՞ որ նախագահի ժամկետը լրանում է, պետք է թեկնածուներ լինեն»:

 

Անդրադառնալով Հայաստանում հնարավոր հեղափոխությանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Հեղափոխության մտքեր դուք տեսնո՞ւմ եք, մենք չենք տեսնում նման բան, ի՞նչ հեղափոխություն, ուզում եք երկիրը 20-30 տարի նորից հետ տանե՞նք, դա՞ եք ուզում, ինչ-որ մի քանի բախտախնդիրներ, որոնք կարոտախտ ունեն աթոռի նկատմամբ կամ մյուսները, որ ուզում են գալ աթոռի, դրանց պատճառով հեղափոխությո՞ւն լինի:

 

ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում պարզ մեծամասնություն է և կատարում է իր գործը, կգա ժամանակը՝ կլինեն ընտրություններ, տվյալ ժամանակ կանենք հետևություններ»,- նշեց Բաղդասարյանը: