Արաբական Միացյալ Ամիրայությունների (ԱՄԱ) իշխանությունները պլանավորում են դատական մարմինները զինել նիստերի հատուկ շարժական դահլիճներով՝ երկհարկանի ավտոբուսների հիմքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National թերթին:

 

Թերթի տվյալներով՝ «շարժական դատարաններն» առաջին հերթին կսպասարկեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց եւ ԱՄԱ-ի հեռավոր շրջանների բնակիչներին: Դրանք նաեւ կգործեն որպես հարթակներ աշխատանքային վեճերի լուծման համար, հատկապես խոշոր ընկերություններում, շինարարական օբյեկտներում աշխատողների եւ գործատուների միջեւ տարաձայնությունների ծագման դեպքում:

 

«Դա բացառիկ նախաձեռնություն Է, որը կաշխատի ի բարօրություն ամբողջ հասարակության»,- թերթում հրապարկված հարցազրույցում ընդգծել Է Աբու Դաբիի Ամիրայության արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Սալահ Համիս ալ Ջունեյբին:

 

Մենք սույն համակարգն ստեղծում ենք նրանց համար, ովքեր չեն կարողանում գալ դատարան. հաշմանդամներ, գյուղական բնակիչներ, բանվորներ: Օրինակ՝ միեւնույն ընկերության հինգ հազար աշխատակիցները չեն կարող միաժամանակ ներկայանալ նիստի: Դրա փոխարեն մենք կմեկնենք նրանց մոտ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: