Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիերայի 2013/14թթ. մրցաշրջանի լավագույն հարձակվողի մրցանակը ստանալուց հետո նշել է, որ ինքը արդարացիորեն է ստացել մրցանակը:

«Ուրախ եմ լավագույն հարձակվող կոչման համար: Այս մրցանակն ինձ երջանիկ մարդ է դարձնում: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել եմ իմ օգտին: Ես արդարացիորեն ստացա այս մրցանակը: Հաջորդ մրցաշրջանում կրկին ցանկանում եմ տիտղոսներ նվաճել»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է AS-ը: