Antares տանող հրթիռը՝ ամերիկյան Cygnus տիեզերանավով, պայթել Է NASA-ի տիեզերակայանից արձակման ժամանակ, տիեզերակայան, որը գտնվում Է Վիրջինիայի նահանգի ափի մոտ՝ Ուոլոս կղզում: Հրթիռի արձակումն ուղիղ եթերում հեռարձակվում Էր NASA-ի կայքում: Պայթյունը տեղի Է ունեցել մեկնարկից հետո՝ տեղական ժամանակով ժամը 18:23-ին (Երեւանի ժամանակով հոկտեմբերի 29-ի 02:23-ին): Հրթիռը սոսկ մի փոքր Էր կտրվել գետնից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հայտնել են NASA-ում: Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ արձակման պահին մարդկանցից ոչ մեկը, ինչպես որ սահմանված Է, մեկնարկային համալիրի մոտ չի եղել: Միեւնույն ժամանակ զգալի վնաս Է հասցվել արձակման հարթակին, Cygnus տիեզերանավն ավերվել Է:

 

ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը նաեւ նշել Է, որ աղետի պատճառների հետաքննության համար ստեղծվել Է հատուկ հանձնախումբ, դրա մեջ կմտնեն NASA-ի եւ Orbital Sciences ընկերության ներկայացուցիչները, որը կառուցել Է հրթիռը եւ տիեզերանավը:

 

Cygnus-ը պետք Է միջազգային տիեզերակայան հասցներ ավելի քան 2 տոննա բեռ, այդ թվում՝ պարեն, սարքավորանք եւ նյութեր գիտափորձերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: