Չինաստանում կանանց դիակները հանում են գերեզմաններից և դրանք որպես հարսնացուներ վաճառում $3,000 արժեքով: Այս մասին հայտնել է Time-ը:


Չինաստանի իշխանություններն ավելի քան 11 մարդու են ձերբակալել՝ «ուրվական հարսնացուներին» վաճառելու համար: 


Կանանց դիակները վաճառվում են մահացած երիտասարդ տղամարդկանց ընտանիքներին. այդ կանայք հուղարկավորվում են տղամարդկանց մոտ, որպեսզի անդրշիրիմյան կյանքում նրանք «ընկերակցություն» ունենան: Սա կապվում է հին ավանույթի հետ, որն անվանում են «ուրվականների հարսանիք»: