Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում ավարտին է մոտենում կարտոֆիլի եւ կաղամբի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հոկտեմբերի 31-ի դրությամբ ար դեն բերքահավաքն ընթանում է վերջին հեկտարների վրա:

 

«Ամենայն հավանականությամբ, վաղվա ընթացքում բերքահավաքը մարզում ամբողջովին ավարտված կլինի, եւ առաջիկա օրերին սպասվող ձյունն ու գիշերային սառնամանիքները մեկ կիլոգրամ բերքի իսկ վնաս չեն տա»,- հավաստիացրեց գյուղվարչության պետը:

 

Գեղարքունիքում ընթանում է չիչխանի բերքահավաքը, որը կշարունակվի նաեւ նոյեմբերի ընթացքում, անգամ ձյան տեղումներից եւ ցրտահարությունից հետո, որի դեպքում վայրի պտուղն ավելի հյութալի է դառնում: Չիչխանի պտղի մեկ կիլոգրամը վաճառվում է 400, 1 լիտր խտացված հյութը՝ 1200 դրամով:

 

Խոսրով Խլղաթյան