Նոյեմբերի 3-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհին' Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն երթևեկելի հատվածից դուրս է եկել «ՎԱԶ 2101» մակնիշի 31 LS 467 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Ս. Ղ.):

 

***

 

Նոյեմբերի 3-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Սարավանի ոլորանների հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 06 ՍՍ 735 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Գ. Զ):

 

***

 

Նոյեմբերի 3-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ հատվածի 43-րդ կմ-ում ավտոմեքենաները տեղացած թաց ձյան պատճառով չեն կարողանում հաղթահարել բարձունքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա' 45 ուղևորով (10 կին, 5 երեխա):

 

***

 

Նոյեմբերի 3-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 14-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միտսուբիշի» մակնիշի 37 DN 095 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Ա. Գ.):

 

***

 

Նոյեմբերի 3-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Ծովակ հատվածի 8-րդ կմ-ում ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում հաղթահարել բարձունքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:

 

***

 

Նոյեմբերի 3-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Տաթև հատվածի 10-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶԵԼ» մակնիշի 183 OO 62 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Խ. Բ.):

 

***

 

Նոյեմբերի 2-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա:

 

***

 

Նոյեմբերի 2-ին, ժամը 21.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել «Իժ» մակնիշի 34 LD 766 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Շ.):

 

***

 

Նոյեմբերի 2-ին,, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 43-րդ կմ-ում «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի 34 VM 496 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Վ. Հ.):

 

***

 

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան տեղացած թաց ձյան պատճառով չի կարողանում հաղթահարել բարձունքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 35 PS 016 պ/հ (վարորդ' Գ. Գ.) և «ԳԱԶ-2410» մակնիշի 08 ՕՕ 113 պ/հ ավտոմեքենաները (վարորդ Գ. Ա.):