Հունվարի 10-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանյան փողոցի թիվ 2 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Լ. Վ.-ին (ծնվ. 1973թ):

 

***


Հունվարի 10-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և վատառողջ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ս. Գ.-ին (ծնվ. 1945թ.) ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: