Փետրվարի 14-ին, ժամը 22.34-ին հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում նկատել են, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 34 MD 464 պ/հ (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձնակույտում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 14-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ-Լճափ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Զեմֆիրա» մակնիշի 50 ՕՍ 595 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Բ.):
***
Փետրվարի 14-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 3-րդ միկրոշրջանում ԳԱԶել մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶել մակնիշի 024 UL 25 պ/հ (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան:
***
Փետրվարի 14-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի Յուգասլավսկու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի 519 LT 61 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.):
***
Փետրվարի 14-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հայոց օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները երրորդ հանրային լողափի տարածքում (ռեստորանին հարակից) արգելափակումից դուրս են բերել «Միտցուբիշի» մակնիշի 18 US 311 պ/հ (վարորդ՝ Վ. Հ.) ավտոմեքենան: