Հուլիսի 26-ին՝ ժամը 08:37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի 8-րդ շենքի թիվ 4 բնակարանի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Մ.-ին պատկանող բնակարանի դուռը: