Վրաստանի ԱԳՆ-ն անօրինական է համարում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունները: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Անօրինական, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացումը միջազգային իրավունքի և Ուկրաինայի սահմանադրության նորմերի խախտում է: Նման սադրիչ գործողությունները, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն քաղաքացիների ազատ կամարտահայտման հետ, խոչընդոտում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի հայտարարության մեջ:
Օլանդը կոչ է արել Պուտինին չճանաչել Դոնբասի ընտրությունները:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ռուսամետ աշխարհազորի հսկողության տակ գտնվող տարածքներում անցկացվել են «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» ղեկավարների և պատգամավորների ընտրություններ:
Միջազգային հանրությունը և Ուկրաինան չեն ճանաչում տեղի ունեցած ընտրությունները, իսկ Ռուսաստանում հայտարարել են, որ Դոնբասի ընտրությունները համարում են կայացած և կոչ են անում Ուկրաինային անջատողականների հետ երկխոսություն հաստատել: