Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կիևը երբեք չի ճանաչի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից նախատեսված ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

 

«Ոչ մի դեպքում դա տեղի չի ունենա», - ասել է Տուրչինովը:

 

Տուրչինովի խոսքով' ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի որոշ շրջաններում ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն Ուկրաինայի օրենսդրության սահմաններում նախընտրական քարոզարշավի անցկացման համար պայմաններ ստեղծելու դեպքում: «Դա չկա: Միևնույն ժամանակ, նրանք որոշել են ընտրություններ անցկացնել հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի սկզբին», - հավելել է նա: