Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվել են հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում գնահատում են կայացած: «Մենք սպասում ենք արդյունքների պաշտոնական ամփոփմանը, առայժմ բավականին հակասական տեղեկություններ են ստացվում: Բայց արդեն այժմ ակնհայտ Է, որ ընտրությունները, չնայած բավականին կոշտ եւ կեղտոտ ընտրարշավին, կայացել են»,-հոկտեմբերի 27-ին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Ուժերի այն դասավորությունը, որն առայժմ ուրվածգվում Է, հավանաբար, Ուկրաինայի ղեկավարությանը թոյւլ կտա լրջորեն զբաղվել իր հասարակության արմատական խնդիրների լուծմամբ»,-նշել Է նա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Կարասինի խոսքով՝ նոր Գերագույն ռադայում անհրաժեշտ կլինի «կարգավորել ինկլյուզիվ երկխոսությունն ամբողջ հասարակության հետ, հասնել տարածաշրջանների ներկայացուցչիների հետ ուղղակի շփումների եւ ձգտել այն հիմնախնդիրների դիվանագիտական լուծմանը, որոնց հանգեցրել են Կիեւի գործողությունները»: