Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդունել է, որ նախագահական ընտրություններն արդար են անցել: Այս մասին հաղորդում է Украинская правда-ն:
«Այսպիսի ընտրություններ մենք չէինք տեսել անկախության 23 տարիների ընթացքում։ Ընտրություններում, որոնք անցան ռազմական ագրեսիայի պայմաններում, շատ բարդ էր քվեարկելը, ուստի այն փաստը, որ ընտրությունները կայացել են, մեծ հաղթանակ է Ուկրաինայի համար»,-ասել է Տիմոշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիմոշենկոն գիտակցելով, որ Ուկրաինայի արտահերթ ընտրություններում Պյոտոր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնի անվիճելի առաջատարն է համարվում, համաձայնել էր ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը: