ԵՄ-ի քաղաքականության եւ անվտանգության կոմիտեն, որը նիստեր Է գումարում Եվրամիությանն առընթեր դեսպանների մակարդակով, նոյեմբերի 3-ին կքննարկի Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում կայացած ընտրությունները եւ Ուկրաինայի մյուս իրադարձությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է եվրոպացի մի դիվանագետ:

 

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նախօրյակին հայտարարել Է, որ ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում տեղի ունեցած ընտրություններն անօրինական են եւ խոչընդոտ են ճգնաժամի կարգավորման համար:

 

«Վաղը անդամ երկրներն ընտրությունները, ինչպես նաեւ Ուկրաինայում տեղի ունեցած մյուս իրադարձությունները կքննարկեն Քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի նիստում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Քաղաքականության եւ անվտանգության կոմիտեն կարող Է ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումն արտահայտել այն հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են նրա իրավասության մեջ, բայց արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ չի ընդունում ԵՄ-ի Խորհրդի մակարդակով, ինչպես որ դա անում Է Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper)՝ Եվրախորհրդի համապատասխան մանդատի առկայության դեպքում:

 

Դրա հետ մեկտեղ նա կարող Է հանձնարարել ԵՄ-ի աշխատանքային խմբերին՝ հետագա գործողություններ մշակել այս կամ այն հարցի վերաբերյալ: