Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել Է, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունները դարձել են «ժողովրդավարության հաղթանակը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին: Դա ժողովրդավարության հաղթանակն Է»,-ասել Է ԵՀ-ի նախագահը, որը նոյեմբերի 1-ին թողնում Է իր պաշտոնը:

 

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Երեւանի ժամանակով ժամը 12:00-ի տվյալներով, արտահերթ ընտրությունների արդյունքում Գերագույն ռադա Է անցնում վեց կուսակցություն՝ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» (21,67 տոկոս), «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը» (21,60 տոկոս), Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի «Սամոպոմոշչ»-ը (10,75 տոկոս), Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր դաշինքը» (9,62 տոկոս), Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցությունը (7,53 տոկոս) եւ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ն (5,82 տոկոս): Մնացած կուսակցությունները չեն հաղթահարում սահմանված 5-տոկոսանոց արգելքը: Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 52,44 տոկոս:

 

Ընտրություններում քվեարկության ընթացքին հետեւել են արտասահմանյան պետությունների եւ միջազգային կազմակերպությունների 2321 ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: