ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է լրացուցիչ զորքերի և տեխնիկական սարքավորումների անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է «УРА» գործակալությունը:
Այսպիսով, ամերիկացի գեներալը վախենում է Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ «սառեցված հակամարտությունից»: Նա դիմել է Պենտագոնին՝ խնդրելով լրացուցիչ զորք և մարտական տեխնիկա տրամադրել չդադարող ռուսական սպառնալիքի առնչությամբ:
Բրիդլավը հայտարարել է, որ դաշինքի ուժերի ուժեղացված ներկայությունն անհրաժեշտ է Բալթյան երկրներում, Լեհաստանում և Ռումինիայում: Նա զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և Մոսկվայի հարաբերություններն ընթանում են դեպի «ռազմավարական շրջադարձային կետ»: