ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում կքննարկվի Հարություն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին որոշումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Հարություն Սարգյանը ներկայումս զբաղեցնում է Վայքի քաղաքապետի պաշտոնը, նախկինում եղել է Վայոց ձորի մազրպետի տեղակալ: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: