Այսօր առավոտյան ժամը 9:00-ին Հալեպում Ազգային առաջնորդարանի շենքի դիմաց զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված պայթյունի հետևանքով զոհվել է Ազգային առաջնորդարանի պահակ Նազարեթ Մալճեանը (ծնված 1965թ.) և վիրավորվել են տեղացի երկու անցորդ: Այս մասին տեղեկանում ենք Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթից:

 

Հանգուցյալի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա կիրակի՝ նոյեմբերի 9-ին, Սուրբ Աստվածածին եկեղեցում: