Հալեպում պատահական փամփուշտը խլել է տասնվեցամյա հայ պատանու կյանքը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը: «Հուլիսի 15-ի ուշ գիշերին Թուրքիոյ մէջ տեղի ունեցած յեղաշրջման փորձի ուրախութեան որպէս արդիւնք, Հալէպի բոլոր ծայրամասերուն մէջ կրակոցի ձայներ լսուեցան, որոնց հետեւանքով ուղեկորոյս փամփուշտ մը պատճառ դարձաւ տասնվեցամեայ Գր իգոր Մինասեանի նահատակութեան»,- գրում է «Գանձասար»-ը:
Պատանուն հողին են հանձնել հուլիսի 16-ին՝ Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում հոգեհանգստի արարողությունից հետո: