Սիրիայի Հալեպ քաղաքում հրասանդի պայթյունի հետևանքով հունիսի 10-ին զոհվել է սիրիահայ համայնքի նվիրյալ Ռաֆֆի Պչաքճյանը: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:

 

 

Հալեպի Սուլեյմանիե, Սեյրաֆի և Նոր Գյուղ շրջանները զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին նաև հունիսի 9-ին: Սուլեյմանիեի՝ արհեստավորների կենտրոնի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 20 մարդ: