Իրանը գաղտնի բանակցություններ է ունեցել ամերիկյան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Թեհրանում ԱՄՆ առևտրային գրասենյակ բացելու և դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կայացումից և պատժամիջոցների վերացումից հետո: Այս մասին հայտնել է The Times-ը:
Դա նշանակում է, որ երկրները նորացնում են դիվանագիտական կապերը 1979թ.-ին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը փակելուց հետո:
Իրանական կառավարական աղբյուրը հայտնում է, որ այդ բանակցություններն այս շաբաթ շարունակվելու են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ Իրանի պատվիրակությունը գլխավորելու է Իրանի առևտրի գործակալության ղեկավար Մոհամմեդ Ռեզա Սաբզալիփուրը: