Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար դիտարկվում է Գերմանիայում երկրի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Չանտուրիայի թեկնածությունը: Այս մասին հայտնել է «Новости Грузия»-ն՝ վկայակոչելով խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գիգլա Ագուլաշվիլիին:
Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն սեփական կամքով պաշտոնաթող է եղել նոյեմբերի 5-ին, երբ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: