Ռուսաստանը և Իրանը Մոսկվայում ստորագրել են Իրանում 8 ատոմային էներգաբլոկների կառուցման համաձայնագրերի փաթեթ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Մասնավորապես, ստորագրվել է «Բուշեր» ատոմակայանի երկրորդ հերթի կառուցման պարտավորագիր, որը նախատեսում է երկու ատոմային բլոկների կառուցում՝ դրանք մինչև չորսի հասցնելու հնարավորությամբ:

 

Նաև, ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ կողմերը մտադիր են կառուցել ևս չորս էներգաբլոկ այլ հրապարակներում, որոնք այսօրվա դրությամբ որոշված չեն:

 

Իրանական ատոմակայանների համար միջուկային վառելիքն ութ նոր էներգաբլոկների աշխատանքի ամբողջ կենսական ցիկլի ընթացքում կպատրաստվի Ռուսաստանում: «Ռոսատոմի» և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ բանեցված միջուկային վառելիքը նույնպես կվերադարձվի Ռուսաստան՝ վերամշակելու և պահելու համար: