ՀՀ կառավարության եւ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշումների համաձայն' Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է պլանային շտաբային ուսումնավարժություն' «Բնակչության պաշտպանությունը ռազմական իրավիճակներում» թեմայով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, զորահավաքային մարմինը եւ քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը ցուցաբերել են բավարար պատրաստականություն' առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ: Ուսումնավարժության արդյունքները գնահատվել են բավարար:

 

 

Խոսրով Խլղաթյան