Գավառ քաղաքի երկրագիտական թանգարանում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» խորագիրը կրող ամենամյա մարզային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ, մրցույթի կազմակերպիչ Արփիկ Չքոլյանը, ժյուրիի կազմը ներկայացնում էին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Ռուբեն Ստեփանյանը, Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, նույն թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը, Լեւոն ՔալանթարÕ « անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Գառնիկ Պողոսյանը եւ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մուսոյանը:

 

Ներկաներին ողջունեց էպոսասացության փառատոնի անցյալ տարվա մարզային եւ հանրապետական մրցույթների հաղթող Մուշեղ Սիմոնյանը, ով կազմակերպիչների կողմից պարգեւատրվեց «Թուր կեծակի» հուշանվերով: Մարզային փառատոնն անցկացվում էր 2 տարիքային խմբերի համար՝ 6-12 եւ 13-ից բարձր: Մարզային փուլին մասնակցում էին տարածքային փուլերում հաղթող ճանաչված 15 մասնակիցներ: Կրտսեր տարիքային խմբում մրցույթ-փառատոնի առաջին տեղը զբաղեցրեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցը ներկայացնող Նառա Ավետիսյանը: Ավագ տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրին Վարդենիսի տար ածաշրջանի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցը ներկայացնող Հայկուհի Գասպարյանը, Անի Դաշյանը, Հերմինե Կոստանյանը: Կրտսեր եւ ավագ տարիքային խմբերում 2-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար՝ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը ներկայացնող Գարեգին Հովհաննիսյանը եւ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցը ներկայացնող Արմենուհի Վարդանյանը: 3-րդ մրցանակային տեղին կրտսեր տարիքային խմբում արժանացավ Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցը ներկայացնող Սոնա Պետրոսյանը, ավագ տարիքային խմբում' Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը ներկայացնող Զոհրաբ Հովհաննիսյանը:

 

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգեւատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով եւ խրախուսական նվերներով: Փառատոնի մարզային փուլի բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր եւ հուշանվերներ:

 

Մայրաքաղաքում անցկացվող մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին մարզը կներկայացնեն կրտսեր եւ ավագ տարիքում առաջին երկու տեղերը գրաված աշակերտները: Ավագ տարիքային խմբում հաղթած Փամբակ-դարանակի միջնակարգ դպրոցի եռյակը կներկայացնի մեկ տեղ:

 

Խոսրով խլղաթյան