Այսօր՝ հունվարի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Համբարձում Բաղդասարյանը վարելով ՎԱԶ 2107 մակնիշի 33 ՏV 746 համարանիշի ավտոմեքենան, Մեղրի քաղաքի Սահմանապահ զորքերի զորամասի մուտքի դիմաց վրաերթի է ենթարկել 2-ամյա Ալինա Գոդենչուկին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի Տարածքային բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները' վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: