Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աճառյան փողոց և Առինջ գյուղի հատման խաչմերուկում՝ Առինջի կամարների մոտ, բախվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան փողոցի բնակիչ, 38-ամյա Գուրգեն Երիցյանի վարած «Մերսեդես» մակնիշի 19 ՍՍ 129 համարանիշի և Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 26-ամյա Արթուր Մանսուրյանի վարած «Օպել» մակնիշի 34 ՍP 732 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Օպել»-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը։ Քննիչի հանձնարականով, ավոտմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։