Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 32 ՕԼ 670 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի նստավայրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով գյուղացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդն ու ուղևորը և տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Արթիկի հրշեջ փրկրարական ջոկատի աշխատակիցները՝ մեկ մարտական հաշվարկով:
Վթարի պատճառով մեքենայից բենզինի արտահոսք է թողել, հրշեջներն օգտագործել են հատուկ միջոցներ:
Հիվանդանոց տեղափոխվածներն են Շիրակի մարզի Հարիճ գյուղի բնակիչներ 31 ամյա Գևորգ Մադոյանը և 30 ամյա Արա Մադոյանը, ովքեր եղբայրներ են: Թե ո՞վ է եղել նրանցից ավտոմեքենայի վարորդը, դա պետք է պարզվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում, որտեղ փաստի առթիցվ նյութեր են նախապատրաստվում: