Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 10-ին, Նժդեհի փողոցի 37/2 շենքի դիմաց տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցի բնակիչ 30-ամյա Գևորգ Զավրադյանը, վարելով «Օպել» մակնիշի՝ 34 PՏ 968 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Այսօր՝ փետրվարի 11-ին, Ոստիկանությունը պարզել է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով Վարդաշեն 8-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Արմեն Հաջի-Թագվորյանն է:

Ըստ ֆոտոլրագրողի՝ վերջինս աշխատում է՝ Գ. Նշդեհի 37/2 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի տնօրեն, ու վրաերթն էլ տեղի է ունեցել հենց նրա բենզալցակայանի դիմաց:

Վարորդը փախուստի չէր դիմել և քննիչի հանձնարարականով ենթարկվել է բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: