Սիրիական բանակը նոյեմբերի 14-ին վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դամիր գյուղի Ում Ռուման բարձունքի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, այդպիսով բացվել է Դամասկոս-Իրաք ճանապարհը:
Բացի այդ' սիրիական բանակը Հոմսի արևելքում գտնվող աշ Շաիր գազահորերի դաշտի մերձակայքում հարձակվել է «Իսլամական պետության» անդամների վրա: Բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Աղբյուրի տեղեկացմամբ, նոյեմբերի 14-ին հրասանդ է ընկել Դամասկոսի Կասսաա և Աբբասիին բնակելի թաղամասերում, ևս 3 հրասանդ ընկել են Դուելա թաղամասում: Բարեբախտաբար, վնասները միայն նյութական են, մարդկային վնասներ չեն գրանցվել:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, սիրիական Համա մարզի Քարնազ գյուղաքաղաքի դպրոցի վրա 2 հրասանդներ էին ընկել, որոնց հետևանքով 7 երեխաներ էին զոհվել: Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ բացի զոհերից ևս 4 վիրավոր են գրանցվել: Դպրոցը նյութական խոշոր վնասներ է կրել: