Նոյեմբերի 17-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 34-րդ կմ-ին երկու ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 34 ՏՕ 960 և «ԳԱԶ 3110» մակնիշի 23 ԼԼ 494 պետհամարանիշերով ավտոմեքենաները: